ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից տեղափոխել է Լվով
ԱշխարհԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինայում իրենց դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխել Լվով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի ղեկավարը, այս որոշման պատճառը Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ուժերի կուտակման կտրուկ աճն է»։
Ավելի վաղ Բլինկենը Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների տարհանումն անվանել էր խոհեմ միջոց՝ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի բարձր ռիսկի ֆոնին։