Պուտինը պատրաստ է անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին․ Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների թեմայի շուրջ։ Այս մասին CNN-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախ, նախագահ Պուտինը միշտ պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն: Եվ, փաստորեն, նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի միայն մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,- ասել է Պեսկովը։