Պուտինը պատասխանել է «Արդյո՞ք Եվրոպայում պատերազմ կլինի» հարցին
ԱշխարհՌուսաստանը պատերազմ չի ցանկանում, և այդ պատճառով առաջ է քաշում իր անվտանգության առաջարկները, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպայում պատերազմ կլինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարոն դաշնային կանցլերը այժմ ասաց, որ իր սերնդի մարդիկ, իսկ ես պատկանում եմ այդ սերնդին, դժվար թե պատկերացնեն որևէ տեսակի պատերազմ Եվրոպայում: Դա ասվում է, իհարկե, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Բայց չէ՞ որ մենք ականատեսն ենք եղել Եվրոպայում պատերազմի։ Սանձազերծված հենց ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից Հարավսլավիայի դեմ»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Բելգրադի վրա հրթիռային և ռմբակոծություններով ռազմական գործողությունն իրականացվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի։ «Սա շատ վատ օրինակ է, բայց դա եղել է», - ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայում։ «Այդ իսկ պատճառով մենք առաջարկներ ենք ներկայացրել բանակցային գործընթացի համար, որի արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում՝ մեր երկրի հավասար անվտանգության մասին համաձայնագիրը։ Ցավոք, մենք առարկայական կառուցողական պատասխան չստացանք մեր կողմից արված առաջարկներին»,- ասել է Պուտինը։