ՆԱՏՕ-ի ընդլայնում օրակարգում չկա․ Օլաֆ Շոլց
ԱշխարհՆԱՏՕ-ի ընդլայնում նախատեսված չէ, այն օրակարգում չկա, համենայնդեպս, այսօրվա կառավարությունները ստիպված չեն լինի դրանով զբաղվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով փետրվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։
«Ընդլայնում նախատեսված չէ, չի քննարկվում, օրակարգում չկա: Մենք ստիպված չենք լինի զբաղվել այս թեմայով, քանի դեռ յուրաքանչյուրս մեր պաշտոնում ենք»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսում։