Բայդենը հանդես կգա Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, նոր հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների շարունակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։
Ամերիկյան վարչակազմի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ ելույթը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով 00:00-ին):
«Նախագահը հանդես կգա հակիրճ հայտարարություններով՝ ներկայացնելով Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ թարմացումները։ Նա կրկին կհաստատի, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին բաց է մնում բարձր մակարդակի դիվանագիտական շփումները շարունակելու համար՝ հենվելով բազմաթիվ դիվանագիտական հնարավորությունների վրա, որոնք մենք, ինչպես նաև մեր դաշնակիցներն ու գործընկերները վերջին ամիսների ընթացքում առաջարկել են Ռուսաստանին»,- հայտնել են Սպիտակ տանը: