Ավստրալիան ՀԱՄԱՍ֊ը որպես ահաբեկչական կազմակերպություն կճանաչի
ԱշխարհԱվստրալիայի կառավարությունը որոշել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել ՀԱՄԱՍ-ի բոլոր կառույցները՝ ներառյալ նրա քաղաքական և ոչ միայն ռազմական թևը։ Այս մասին փետրվարի 17-ին հայտնում է Vesti Israel-ը։
Ավստրալիայի որոշումը հաստատվել է Իսրայելում։ Վարչապետ Նաֆթալի Բենեթի խոսքով՝ սա ևս մեկ կարևոր քայլ է ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի մեջ։
Ավստրալիայի օրենսդրության համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը, ինչպես նաև ֆինանսական և այլ աջակցությունը պատժվում է մինչև 25 տարի ազատազրկմամբ։