Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի․ Զելենսկի
ԱշխարհՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի՝ խաղաղություն հաստատելու համար, սակայն, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական կողմը իրական հանդիպման պատրաստակամություն չի ցուցաբերում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հենց Ռուսաստանը հրապարակավ ասում է, որ պատրաստ է խոսել դեէսկալացիայի մասին, պատրաստ է խոսել երկկողմ հարաբերությունների մասին, դրանից հետո ամեն անգամ մենք խնդրում ենք Ռուսաստանին այս կամ այն ձևաչափով այս հանդիպումն անցկացնել։ Բայց բացի հրապարակային դիրքորոշումից՝ իրականում նրանք պատրաստ չեն մեզ հետ հանդիպել, նրանք չեն ցանկանում խոսել»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու հավանականության մասին։