Բայդենը տեղեկություններ ունի Ռուսաստանի կողմից «այլ դրոշի ներքո գործողություն» իրականացնելու մասին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գիտի Ռուսաստանի կողմից «այլ դրոշի ներքո գործողություն» իրականացնելու մասին, հայտնում է Reuters-ը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» հավանականությունը «շատ մեծ է»։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանը ներգրավված է «սադրիչ բնույթի» գործողություններում։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Ռուսաստանը նկարահանում է իր վրա ուկրաինական զորքերի «հարձակման» կեղծ տեսանյութ՝ «փոխադարձ ներխուժման» «պատրվակ» ունենալու համար։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ տեսանյութում ցուցադրված են «բեմադրված կեղծ պայթյունի տեսարաններ՝ դիակներով, դերասաններ, որոնք ձևացնում են, թե սգում են, ինչպես նաև ավերված վայրերի և ռազմական տեխնիկայի պատկերներ»: