«ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրինագիծն ու կից փաթեթը 2-րդ ընթերցմամբ կքննարկվեն փետրվարի 18-ին
ՔաղաքականՓետրվարի 17-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի /երկրորդ ընթերցում/ քննարկման հարցն էր։
Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը։
Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։