Բիլ Գեյթսը հայտարարել է համաճարակի մոտալուտ ավարտի մասին
ԱշխարհMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը կլինի համաճարակի վերջին սուր փուլը և կհանգեցնի դրա ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Suddeutsche Zeitung գերմանական թերթին տված իր հարցազրույցը։
Ըստ նրա՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամով առաջացած հիվանդացության ալիքը կլինի համաճարակի վերջին սուր փուլը, սակայն նա մտավախություն հայտնեց, որ շուտով բոլորը կմոռանան այս համաճարակի մասին և կանցնեն այլ ճգնաժամերի։
«Ահա թե ինչու հիմա ուղերձը պետք է հնչի այս կերպ. մենք բոլորս պետք է խելամտորեն պատրաստվենք այլ համաճարակներին: Համաճարակի պատրաստության մեջ ներդրումները փոքր են՝ համեմատած դրանից ստացված վնասի հետ»,- ասել է գործարարը։
Գեյթսը կարծում է, որ գումարները պետք է ներդրվեն երեք հիմնական ոլորտներում՝ վարակների հնարավոր բռնկումների մոնիտորինգ, հիվանդների ախտորոշման և բուժման միջազգային հետազոտություն և առողջապահական համակարգերի զարգացում։
«Այս համաճարակը ողբերգություն էր բոլորի համար: Մեր բախտը բերեց, կարող էր տասնապատիկ ավելի վտանգավոր լինել»,- ամփոփել է նա։