Բրիտանացի զինվորականները հրապարակել են Ռուսաստանի` Ուկրաինա «ներխուժման» սխեման
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս Ուկրաինա «ներխուժման» ընթացքում ռուսական զորքերի հիմնական հարձակումների ուղղությունները։ Պատկերը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում։
«Նախագահ Պուտինի ներխուժման հնարավոր առանցքը» վերնագրով քարտեզը ներկայացնում է գծապատկեր, որը ցույց է տալիս ռուսական ցամաքային զորքերի հարձակման փուլերը։ Առաջին փուլը ներառում է «ներխուժումը» Կիև և Դնեպր՝ Ղրիմի կողմից Ազովի ափով և Բելառուսի տարածքից դեպի Կիև։ Երկրորդ փուլը նախատեսում է տեղաշարժ Դնեպրից Վիննիցա, ինչպես նաև Ղրիմից դեպի Օդեսա։
«Ռուսաստանը [Ուկրաինայի մոտ] պահպանում է զգալի ռազմական ներկայություն, որի օգնությամբ հնարավոր է անակնկալ ներխուժում իրականացնել», - գրել է բրիտանական գերատեսչությունը մեկնաբանության մեջ։