Ուկրաինայի ԶՈւ-երը մարտական վիճակում են և պատրաստ են Դոնբասի գրավմանը. Պուշիլին
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը մարտական վիճակում են և պատրաստ են Դոնբասի ուժով գրավմանը, ուրբաթ օրը հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հակառակորդի զինված ուժերը գտնվում են մարտական կազմավորումներում և պատրաստ են ուժով գրավել Դոնբասը»,- ասել է Պուշիլինը։
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հինգշաբթի առավոտյան հայտնել էին, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է