Լեոնիդ Պասեչնիկը ԼԺՀ-ի բնակիչներին կոչ է արել տարհանվել Ռուսաստան
ԱշխարհԻնքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակիչներին կոչ է արել տարհանվել Ռուսաստանի Դաշնություն։
«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար կոչ եմ անում հանրապետության բնակիչներին մեկնել Ռուսաստանի Դաշնություն տարածք` որքան հնարավոր է շուտ», - ասել է Պասեչնիկը ԼԺՀ-ի բնակիչներին ուղղված ուղերձում:
«Հանձնարարում եմ տարածքների ղեկավարներին, ուժային կառույցներին,արտակարգ իրավիճակների ծառայություններին՝ ապահովել սոցիալական օբյեկտների կազմակերպված տարհանումը և օգնել բնակչությանը հասցնել սահմանային անցակետեր»,- հավելել է նա։
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կազմակերպված ընդունելություն և կացարան կազմակերպել իր տարածքում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների համար»,- ասել է նա։