Դոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել
ԱշխարհԴոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Գործակալության թղթակիցը հայտնել է, որ պայթյունը որոտացել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, մոտակայքում գտնվող շենքերը չեն վնասվել, հավանական զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։
Նշենք, որ ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պիշուլինը բնակչության զանգվածային տարհանման մասին էր հայտարարել։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչկինը նույնպես բնակիչներին Ռուսաստան տարհանելու հայտարարությամբ էր հանդես եկել։