Ժիրինովսկին վիրահատության կարիք ունի
ԱշխարհՆերկայումս Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկները քննարկում են՝ արդյոք վիրահատել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, ով հոսպիտալացվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։
Հրապարակման մեջ ասվում է, որ Ժիրինովսկու ծանր վիճակը խանգարում է վիրահատություն կատարելուն։ Միաժամանակ, նշում են լրագրողները, քաղաքական գործչի մոտ վերջին օրերին վիճակի բարելավում է նկատվում։
Ավելի վաղ Յարոսլավ Նիլովը հայտնել էր, որ Ժիրինովսկին արդեն ապաքինվում է։
Ժիրինովսկու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել փետրվարի 9-ին։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ նա ծանր վիճակում է՝ երկկողմանի թոքաբորբով։ Քաղաքական գործչի թոքերի ախտահարման գնահատականները տատանվում են 30-ից 75%: