ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր ներկայացուցչությունը Կիևում
ԱշխարհՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Կիևում և իր անձնակազմին տարհանում է Բրյուսել և Լվով՝ Լեհաստանի հետ սահմանից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին նորվեգական Verdens Gang թերթին հայտնել են Դաշինքի մամուլի ծառայությունից, գրում է UNN-ը։
«ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները շատ ուշադիր հետևում և գնահատում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ Մեր աշխատակիցների անվտանգությունը առաջնահերթություն է, այդ իսկ պատճառով աշխատակիցներն այժմ տեղափոխվել են Լվով և Բրյուսել: Այսպիսով, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակները դեռևս գործում են»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հրատարակությանը: