ԱՄՆ-ում նշել են Բայդենի և Պուտինի հանդիպման պայմանը
ԱշխարհՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան 46-րդ ղեկավարը կարող է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, եթե այդ բանակցություններն արդյունավետ լինեն։
«Նախագահ Բայդենը միշտ պատրաստ է հանդիպել, եթե մենք համարենք, որ դա օգուտ կբերի դիվանագիտությանը և խաղաղությանը», - ասել է Բլինկենը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման հետ կապված այլ մանրամասներ պետքարտուղարը չի հայտնել։