ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները խնդրել են Պուտինին ճանաչել հանրապետությունների անկախությունը
ԱշխարհԴոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը խնդրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել իրենց անկախությունը։
Պուշիլինը ասել է, որ Դոնբասի բնակիչներն իրենց ռուս են զգում։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրումն է։
Փետրվարի 15-ին Պետդուման լիագումար նիստում կողմ էր քվեարկել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնուրույն, ինքնիշխան և անկախ պետություններ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագծին: Պատգամավորները կարծում են, որ դա հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներ ապահովելու և հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար։
Փաստաթուղթն անմիջապես ուղարկվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կրեմլից հայտնել էին, որ պետության ղեկավարն ի գիտություն է ընդունել այս փաստաթուղթը, սակայն իշխանությունները հասկանում են, որ նման քայլի իրականացումը չեն համապատասխանում մինսկյան պայմանավորվածություններն։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան զգուշացրել էր, որ եթե Ռուսաստանը ճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, դա կնշանակի գալ մինսկյան համաձայնագրերից ռուսական պետության դուրս գալ։