Պենտագոնը հայտնել է, թե երբ է Ռուսաստանը «հարձակվելու» Ուկրաինայի վրա
ԱշխարհՊենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին CNN -ին ասել է, որ Ռուսաստանի «հարձակումը» Ուկրաինայի վրա կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 21-ին, սակայն դիվանագիտության համար դեռ ժամանակ կա, հաղորդում է Gazeta.ru-ն։
Հարցին, թե արդյոք «ներխուժումը» կարող է սկսվել «մոտակա մի քանի ժամվա ընթացքում», Քիրբին դրական պատասխան է տվել։
«Մենք վաղուց ասում էինք, որ ռուսական ներխուժումը կարող է սկսվել ցանկացած օր։ Այսօր կարող է լինել այդ օրը: Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, ուստի մենք շարունակում ենք օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները»,- ասել է նա։
Քիրբին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ օր առաջ կրկնել է, որ «պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել խաղաղ ճանապարհը։