Պուտինը Մակրոնին և Շոլցին հայտնել է, որ պատրաստվում է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին որոշումը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ որ պատրաստվում է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ էր անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել էր ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու հարցը, որից հետո Պուտինը խոստացել էր, որ վերջնական որոշում կկայացնի փետրվարի 21-ին։
Հանդիպման ընթացքում բոլորը կողմ էին արտահայտվել ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչմանը։