ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել չճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն
ԱշխարհԵվրամիությունը (ԵՄ) կոչ է արել Ռուսաստանին չճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք դատապարտում ենք ռուսական ուժերի կուտակումն Ուկրաինայի սահմանների մոտ, անջատականների սադրանքներն ու հրետակոծությունները, որոնք հովանավորվում են Ռուսաստանի կողմից, ինչպես նաև գործողություններն ու տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք ուղղված են Ուկրաինայում ռազմական էսկալացիայի համար պատրվակ ստեղծելուն», - ասել է Բորելը։ Նա ասել է, որ Բրյուսելը ԵՄ խորհրդին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչվեն։