Ուզու՞մ եք «ապակոմունիզացիա». Պուտինն` ուկրաինացիներին
ԱշխարհՌուսաստանին միանգամայն բավարարում է Ուկրաինայի ապակոմունիզացիայի սցենարը: Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով քաղաքացիներին։
«Դա հենց այդպես է եղել: Սա պատմական փաստ է։ Իրականում, ինչպես արդեն ասացի, բոլշևիկյան քաղաքականության արդյունքում առաջացավ Խորհրդային Ուկրաինան, որն այսօր էլ հիմնավոր պատճառներով կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Նա է դրա հեղինակն ու ճարտարապետը»,- ասել է Պուտինը։
«Դա լիովին հաստատվում է արխիվային փաստաթղթերով, ներառյալ Լենինի կոշտ հրահանգները Դոնբասի վերաբերյալ, որը բառացիորեն խցկել են Ուկրաինայի մեջ: Իսկ հիմա երախտապարտ ժառանգները Ուկրաինայում քանդել են Լենինի հուշարձանները։ Դա նրանց մոտ «ապակոմունիզացիա» է կոչվում։ Ուզու՞մ եք «ապակոմունիզացիա»: Դե, դա միանգամայն բավարարում է»,- ասաց նա: