Բայդենն ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում. NBC
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նրա խոսքերը մեջբերում է NBC-ը։
«Նախագահ Բայդենն այսօր հանդիպում է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Նրա տվյալներով՝ հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ NBC-ը չի մանրամասնել, թե ինչ առիթով է հրավիրվել արտահերթ հանդիպումը։
Սպիտակ տունը դեռ չի արձագանքել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատելու հանդիպման անցկացումը։ Երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշվում է Նախագահների օրը, կառավարությունը չի աշխատում։
Կիրակի օրը Բայդենը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։