Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստին հնչեցված հայտարարությունների կապակցությամբ ես հրատապ խորհրդակցություններ անցկացրեցի Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի հետ եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ հրավիրեցի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույց կանցկացվի։ Սկիզբը՝ մոտավորապես ժամը 21.00-ին։ Հեռարձակումը տեղի կունենա Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում: