Եվրոպայում արձագանքել են Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը
ԱշխարհԵվրահանձնաժողովի (ԵՀ) և Եվրոպական խորհրդի (ԵՄ) ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շառլ Միշելը արձագանքել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Եվրոպացի քաղաքական գործիչները Մոսկվայի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումն անվանել են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության «աղաղակող» խախտում։ Նրանք նաև հայտարարել են, որ Եվրամիությունը և նրա գործընկերները ընդհանուր պատասխան կտան։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Կիևը «փորձում է կրկին բլից-կրիգ կազմակերպել Դոնբասում, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2014 և 15 թվականներին», - պարզաբանել է նախագահը։ Պետության ղեկավարը հրամանագրերը ստորագրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։