Զելենսկին զրուցել է Բայդենի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես քննարկել եմ վերջին ժամերի իրադարձությունները @POTUS-ի հետ (Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդեն - խմբ.): Մենք սկսում ենք Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը: Նախատեսված է նաև զրույց @BorisJohnson-ի (Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն - խմբ.) հետ»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, զրույցը տեւել է 35 րոպե։ Նա հավելել է, որ զրույցից հետո վարչակազմը հանդես կգա «ավելի մանրամասն հայտարարությամբ»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է