Վաղ թե ուշ մեր ներկայիս հակառակորդներն իրենք են գալու մեզ մոտ բանակցությունների վերադառնալու խնդրանքով․ Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով ԴԺԴՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին նախօրեին ընդունված որոշումները, ասել է, որ բնականաբար կլինեն պատժամիջոցներ, սպառնալիքներ, քաղաքական ճնշումներ։ «Մենք անցել ենք այս ամենի միջով և վաղուց դադարել ենք վախենալ դրանցից»,֊ասել է Մեդվեդևը։
«Մենք գիտենք, թե ինչ է լինելու հետո։ Նորից պատժամիջոցներ, սպառնալիքներ, տարբեր կողմերից քաղաքական ճնշումներ, խենթ ճիչեր և ապատեղեկատվության հոսքեր։ Մենք արդեն անցել ենք այս ամենի միջով և վաղուց դադարել ենք վախենալ։ Մենք ամուր նյարդեր ունենք։ Ավելին, փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ մեր ներկայիս «հակառակորդներն իրենք են գալու մեզ մոտ՝ բոլոր հարցերի շուրջ բանակցային սեղան վերադառնալու խնդրանքով։ Դա անխուսափելի է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը միջազգային հարաբերություններում։ Եվ պատմությունը կհաստատի մեր կոռեկտությունը», - ասել է Մեդվեդևը։