Ռադայում Զելենսկիին կոչ են արել հրաժարական տալ
ԱշխարհՈւկրաինայի Ռադայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի պատգամավորները իշխանություններին կոչ են արել հրաժարական տալ՝ Դոնբասը վերադարձնելու առաջադրանքի ձախողման պատճառով։ Դիմումի տեքստը հրապարակված է քաղաքական կազմակերպության կայքում։
«Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը սարսափելի արդյունք է երկուսուկես տարի շարունակ իշխանությունների անգործության և կամքի բացակայության․ ոչ մի քայլ չի արվել Մինսկի պայմանավորվածությունների քաղաքական մասի իրականացման ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պատգամավորները կոչ են արել հրաժարական տալ երկրի իշխանությունների՝ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, և որոնել դիվանագիտական ուղիներ խաղաղության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման համար։