ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնբասում խաղաղությանը սպառնացող վտանգները վերացնելու պատրաստակամության մասին
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները Դոնբասում խաղաղությանը սպառնացող վտանգները վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Կիևն արդեն ռազմական գործողություններ է իրականացնում Դոնբասում՝ անելով դա «լկտիաբար և անպատիժ»։
Նա անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և ասել, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչներին, որոնցից շատերը, ըստ նրա, Ռուսաստանի քաղաքացիներ են։