Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում
ԱշխարհԵկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով արտգործնախարար Դմիտրի Կուլեբանի հայտարարությանը։
«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը: Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։