Ֆրանսիայի արտգործնախարարը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
ԱշխարհՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը չեղարկել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպումը նախատեսված էր ուրբաթ օրը <…> Բայց ոչ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Լավրովի հետ բանակցությունների մասին խոսք էր գնում միայն այն դեպքում, եթե Ուկրաինա ներխուժում չլինի։ Հանդիպումը պետք է կայանար փետրվարի 25-ին Փարիզում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են Ռուսաստանում «Ուկրաինայի դեմ ագրեսիային» նպաստող ընկերությունների և անհատների դեմ պատժամիջոցների համակարգման մասին։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում ռուսական հինգ բանկերի և երեք գործարարների նկատմամբ։