Ուկրաինան հայտարարել է կռվելու պատրաստակամության մասին
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Կիևի՝ կռվելու պատրաստակամության մասին, եթե ընտրություն չլինի, բայց երկիրը ստեղծված իրավիճակում ապավինում է դիվանագիտությանը և չի ենթարկվում Ռուսաստանի «սադրանքներին»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինացի նախարարի խոսքով՝ երկիրը դիվանագիտորեն գործում է մեծ զսպվածությամբ և չի ենթարկվի «սադրանքներին»։ «Բայց կրկին, եթե ընտրություն չմնա, մենք կկռվենք, քանի որ սա մեր հողն է, սա մեր ժողովուրդն է», - ասել է Կուլեբան:
Ավելի վաղ Կուլեբան հանդես էր եկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օգտին։ Նա Մոսկվայի հետ հարաբերությունների խզումն անվանել է ժամանակին, մտածված և բխում է Ուկրաինայի շահերից։ ԱԳՆ ղեկավարը վստահեցրել է, որ Կիևը վերլուծել է նման քայլի բոլոր հնարավոր հետևանքները։