Իտալիան վերացնում է COVID-19-ով պայմանավորված կարանտինը զբոսաշրջիկների համար
ԱշխարհԻտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանսան հայտարարել է, որ մարտի 1-ից բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար կհանվի կարանտինը երկիր մուտք գործելու ժամանակ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտի 1-ից ԵՄ անդամ բոլոր երկրներից ժամանողների համար կգործեն նույն կանոնները, ինչ եվրոպական երկրների համար։
Իտալիա մուտք գործելու համար բավարար կլինի պատվաստման վկայականը, առողջացման վկայականը [COVID-19-ից հետո] կամ բացասական թեստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշել էր, որ կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով պատվաստվածներին, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից չհավաստագրվածներին, հասանելի կլինեն երկրում ցանկացած ծառայություններ, այդ թվում՝ հյուրանոցներ, մշակութային հաստատություններ և սննդի ծառայություններ։