Ուկրաինայի Ռադայի շենքում ռումբի առկայության մասին հաղորդում է ստացվել
ԱշխարհՈւկրաինայի ազգային ոստիկանությունը ստուգում է Գերագույն Ռադայում ռումբի առկայության մասին հաղորդագրությունը։ Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կիևի Պեչերսկի ոստիկանության բաժանմունքի մամուլի քարտուղար Օքսանա Տիշչենկոյին։
«Ստուգումը շարունակվում է։ Այնտեղ դեռ աշխատում են իրավապահները»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղեկությունը ստացվել է ժամը 10.40-ի սահմաններում:
Լրագրողների տեղեկություններով՝ ուկրաինացի որոշ պատգամավորներ այսօր չեն կարողացել մտնել երկրի խորհրդարանի շենք։