Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կիևը Դոնբասի վրա հարձակում չի ծրագրում
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը չի ծրագրում և երբեք չի ծրագրել ռազմական հարձակում Դոնբասի դեմ։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի մեղադրանքներն Ուկրաինայի հասցեին անհեթեթ են, Ուկրաինան երբեք չի սպառնացել և չի հարձակվել որևէ մեկի վրա։ Ուկրաինան երբեք չի ծրագրել և չի ծրագրում ռազմական հարձակում Դոնբասի դեմ, սադրանքներ կամ դիվերսիաներ»,- ասել է նա։
Կուլեբան նշել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ստեղծվել և հրահրվում է Ռուսաստանի կողմից։