Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի
ԱշխարհԵվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:
«Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում: