Ուկրաինայի հետ կապված իրավիճակի ֆոնին Վրաստանի ղեկավարությունը գործելու է բացառապես ազգային շահերից ելնելով. Ղարիբաշվիլի
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին հանրապետությանը Ռուսաստանից վտանգ չի սպառնում։
«Հիմնվելով մեր հետախուզական ծառայությունների տեղեկությունների վրա՝ ես հիմք չունեմ կարծելու, որ այսօր մեզ վտանգ է սպառնում (Ռուսաստանի Դաշնությունից,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- չորեքշաբթի ասել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողի հարցին։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա խուսափել պատերազմից, և որ երկրում խաղաղություն կլինի։
«Սպուտնիկ Վրաստան»-ի հաղորդմամբ` նա նաև ասել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի ֆոնին երկրի ղեկավարությունը գործելու է բացառապես ազգային շահերից ելնելով։
«Ցանկացած խոսք, գործ, որոշում, որը կվերաբերի Վրաստանին, մեր երկրի ամրապնդմանը և մեր բնակչության շահերի պաշտպանությանը, իհարկե, մենք կգործենք և կառաջնորդվենք այդ ուղղությամբ՝ ելնելով ազգային շահերից», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետը հավելեց, որ այժմ զգացմունքային հայտարարությունների համար տեղ չկա: