Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են․ ՌԴ ՊՆ
ԱշխարհՈւկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են, իսկ Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ենթակառուցվածքը խափանվել է, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ընդ որում, Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում»։ Նրանք նաև ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հերքել է օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկությունները խոցված ռուսական ինքնաթիռի մասին։