Ուկրաինացի զինվորականները հումանիտար միջանցք են խնդրում․ ԿԺԴՀ
ԱշխարհՈւկրաինացի զինծառայողները կորուստներ են կրում և խնդրում են բացել հումանիտար միջանցքներ, հայտարարել է ԿԺԴՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Թշնամին կորուստներ է կրում։ Նրանք արդեն խնդրում են, որ իրենց համար մարդասիրական միջանցք բացենք, պատրաստ են զենքերը վայր դնել, անցնել մեր կողմը և ողջ մնալ»,- ասել է նա Ռոսիա 24-ի հեռուստաալիքի եթերում։