Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ ենթարկվել է հրթիռային հարձակման
ԱշխարհԱզովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌԴ սահմանապահ ծառայության վարչությունը։
«2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան՝ ժամը 11-ին, Ազովի ծովի ջրերում, ռուսական քաղաքացիական բեռնատար նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակմանը: Կրակը արձակվել է Մարիուպոլից»,- հայտնել են նախարարությունից։
Հրթիռակոծության հետևանքով՝ վնասվել է SGV-FLOT նավթատարը, նավում հրդեհ է բռնկվել, իսկ անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է։
Հրդեհը մարվել է, երկու նավերը շարունակում են շարժվել։ ԱԴԾ սահմանապահ նավակներ են ուղարկվել վիրավոր նավաստիին տարհանելու և օգնություն ցույց տալու համար։