Ուկրաինան խնդրում է Թուրքիային փակել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար
ԱշխարհՈւկրաինական նավահանգիստների առյուծի բաժինը դեռ փակ է, Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները որեւէ վնաս չեն կրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
Նաեւ հայտնի է, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային, որ վերջինս փակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Դիմում եմ թուրք ժողովրդին եւ թուրքական իշխանություններին, որ օգնեն Ուկրաինային: Կոչ ենք անում փակել օդային տարածքը, փակել Դարդանելն ու Բոսֆորը ռուսական ռազմական նավերի համար: Պաշտոնական հարցումն արդեն ուղարկվել է թուրքական կողմին»,-ասել է Բոնդարը:
Միաժամանակ դեսպանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տարածքում Ռուսաստանի ակտիվների վրա: