Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱշխարհԼիտվայի իշխանությունները հանրապետությունում արտակարգ դրություն են մտցնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմի սկսվելու պատճառով։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան համապատասխան հրամանագիր է ստորագրել հինգշաբթի՝ փետրվարի 24-ին։ Սպասվում է, որ խորհրդարանը այն կհաստատի արտահերթ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է DW.com-ը։
Արտակարգ դրությունը կգործի մինչև մարտի 10-ը։ Պաշտոնական Վիլնյուսի այս քայլը Լիտվայի ղեկավարությանը ավելի շատ հնարավորություն է տալիս արձագանքելու ենթակառուցվածքի կամ կիբերանվտանգության հետ կապված ցանկացած արտակարգ իրավիճակի, ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն։