Խերսոնի մարզը հայտնել է Գենիչեսկի շրջանի նկատմամբ վերահսկողության կորստի մասին
ԱշխարհԽերսոնի մարզային վարչությունը հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ։ Այս մասին ասվում է իշխանությունների՝ հինգշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Գենիչեսկի շրջան. բոլոր պետական կառույցներն անցել են զավթիչների վերահսկողության տակ. տեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ անցակետերի մոտակայքում,- ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ։- Մեկնողներին ստուգում են Ուկրաինայի զինված ուժերին պատկանելիության մասով»:
Իշխանությունները նշել են, որ այդ տեղեկությունը մարզի ղեկավարությունից ստացվել է հեռախոսային ռեժիմով:
Ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ այս տեղեկատվության հաստատումը ստացել է Գենիչեսկի քաղաքապետ Ալեքսանդր Տուլուպովից։ Նրանց տվյալներով՝ Տուլուպովը հեռախոսազրույցում իբր հաստատել է օտարերկրյա զորքերի ներկայությունը քաղաքում։
Մոսկվայի ժամանակով 18:15-ի դրությամբ՝ այլ աղբյուրներից այս տեղեկատվության հաստատումը չի ստացվել, փոխանցում է ТАСС-ը։