Ռուսաստանում պատրաստվել են պատժամիջոցներին. Պուտին
ԱշխարհՌուսաստանում պատրաստվել են պատժամիջոցներին` Դոնբասում տեղի ունեցողի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բոլորս, և դուք նույնպես հասկանում ենք, թե ինչպիսի աշխարհում ենք ապրում, և պատրաստվել ենք նրան, ինչ տեղի է ունենում այժմ՝ սահմանափակումների և պատժամիջոցների քաղաքականության առումով», - ասել է նա:
Ավելի վաղ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Դոնբասում գործողությունը հարկադրված միջոց է, քանի որ Ռուսաստանին այլ կերպ գործելու հնարավորություն չեն թողել։ Նրա խոսքով՝ կային անվտանգության ռիսկեր, որոնց հնարավոր չէր այլ միջոցներով արձագանքել։