Ուկրաինական հակամարտությունը կարող է «տարածվել» եվրոպական այլ երկրներում. Գերմանիայի կանցլեր
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զգուշացրել է Գերմանիայի քաղաքացիներին, որ ուկրաինական հակամարտությունը կարող է «տարածվել» նաև եվրոպական այլ երկրներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքը չի ընդունում Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ դրանք անվանելով «սահմանները ուժով տեղափոխելու և ամբողջ երկիրը աշխարհի քարտեզից հեռացնելու փորձ»։
«Միանգամայն միտումնավոր [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության և եվրոպական աշխարհակարգի հիմնական սկզբունքները», - ասել է Շոլցը:
Նա ասել է, որ Մոսկվան «բարձր գին» կվճարի, իսկ պատժամիջոցները «կազդեն ռուսական տնտեսության վրա»։