ՆԱՏՕ-ի ղեկավարը հաստատում է Արևելքում իր ներկայությունը շարունակելու պատրաստակամությունը
ԱշխարհՆԱՏՕ-ն կշարունակի մեծացնել իր ներկայությունը արևելյան ֆլանգում: Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN հեռուստաալիքի եթերում, այս մասին գրում է ТАСС-ը։
«Մենք շարունակելու ենք ավելացնել մեր ներկայությունը դաշինքի արևելյան հատվածում։ Եվ նաև պետք է վերլուծենք երկարաժամկետ հետևանքները այն ամենի, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում», - ասել է Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է մնում դաշինքի անդամ երկրների պաշտպանությունը։ Ինչպես պարզաբանել է գլխավոր քարտուղարը, Արևելքում ներկայությունը մեծացվել է հենց այնպես, որ Մոսկվան «թյուրիմացությունների կամ սխալ հաշվարկների տեղ չունենա», ինչպես նաև «նԱՏՕ-ի տարածքի վրա հարձակումը կանխելու համար»։