Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բրեստում
ԱշխարհԵվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Բրեստում:
Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության ղեկավար Աքիլբեկ Ժապարովը՝ ամփոփելով Ղրղզստանի մայրաքաղաքում Եվրասիական միկռավարական խորհրդի նիստի արդյունքները:
«Եվրասիական միջկառավարական խորհդի հաջորդ նիստը բելառուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա 2022 թվականի հունիսի 21-22-ը Բրեստ քաղաքում»,- ասել է նա: Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: