ՌԴ զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա և շարժվում են դեպի Կիևի կենտրոն
ԱշխարհՌուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:
«Ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա են առգրավել, հագել են ուկրաինացի զինվորականների համազգեստ և արագությամբ շարժվում են Կիևի Կենտրոն Օբոլոնիի կողմից: Նրանց հետևում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը», - տեղեկացրել է Մալյարը: