Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել
ԱշխարհՕդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության