Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Խարկովին
ԱշխարհԽարկովում հրթիռային հարված է հասցվել բնակելի թաղամասի վրա, քաղաքում հայտարարված է օդային տագնապ։ Այս մասին տեղեկացնում է Տելեգրամում Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդատու Անտոն Հերաշենկոն։
Հրթիռներից մեկը ընկել է շուկայի հարևանությամբ, ամենայն հավանականությամբ՝ «Տորնադո» կամ «Սմերչ»․ հրթիռը չի պայթել։
Խարկովի քաղաքապետը բոլոր քաղաքացիներին կոչ է արել թաքնվել մետրոներում կամ ապաստարաններում։